Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի որոշ ստեղծագործություններ կարդալուց հետո,կարծես այս մեկն ինձ յուրովի դուր եկավ։Այս ստեղծագործությամբ Սիրադեղյանը մի քանի ասելիք ուներ,հիմնվում է կյանքի ու մահվան հակասությանը և փորձում է հասկանալ,թե ի՞նչ է կյանքը և ո՞րն է մենակությունը։
Պատմվածքի սկզբում հանդիպում ենք մի ծերունու,ով հերթական առավոտ արթնացել և պատրաստվում էր սրճել։Այդ ընթացքում մենք կարդում ենք իր մտքերը։Նա գնալով գիտակցում էր,որ մոռանում է իր մանկությունը,անցյալն ու ապրած կյանքը,բայց չէր հասկանում ինչպե՞ս և ինչու՞։

• Խոհերը երեխայի մասին
«Այդ երեխան բաց դռների գիժ է։ Նա ամբողջ օրը սենյակի դուռը թակում է ներսից։»
Ստողծագործության մեջ պատմում է 2 տարեկան մի փոքրիկի մասին,ում ծնողները ամեն օր դուռը փակում էին իր վրա,իսկ նա առանց հոգնելու ու ձանձրանալու,անդադար թակում էր դուռը և նույնիսկ լաց չէր լինում։

• Թաղի նկարագրությունը

…Թա՜ղ եմ ասել… Ութ տարեկան աղջիկները հայհոյում են տղաների պես, իսկ տարեկից տղաները ուշունցի պատանի աստվածներ են։
Տհաճ իրադարձություններ էին թաղում տեղի ունենում։Իրեն դուր չէր գալիս այն թաղը ,որտեղ բնակվում էր,քանի որ փոքրահասակ աղջիկները հայհոյում էին,իսկ երեկոյան կանայք արևածաղկի սերմեր էին կեղևազրկում ու կեղևները նետում էին ավտոմեքենաների անիվների վրա։

• Վարձով տան փնտրտուքի ժամանակ խոհերը։

Նա չէր ապրում իր տանը,այդ տունը նա վարձել էր ժամանակավորապես։Տանտերը նրան խնդրել էր,որպեսզի 1 ամսվա ժամանակահատվածում նա տուն գտնի և տեղափոխվի։Քանի որ նա աշխատում էր,ուներ կին և երեխաներ՝ մտադրություն ուներ Երևանում տուն գներ։

• Վարձով տուն առաջարկող կնոջ նկատմամբ վերաբերմունքը:

Երկար ժամանակ տան փնտրտուքների մեջ լինելուց հետո՝ նա մի տուն է գտնում։Դուռը թակում է և այն կինը,որը բացեց դուռը շատ նման էր տղամարդու քրոջն ու հորաքրոջը․․․
Նա երկար ժամանակ մտածեց այդ տիկնոջ մասին

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы